Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+calishir
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխել է ակումբը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը 2,5 տարվա պայմանագիր է կնքել Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Սիլկեբորգ» ակումբի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Անդրե Չալըշըրը հանդես էր գալիս հունական «Ապոլոն Սմիրնիսի» կազմում, որն անցած մրցաշրջանում զբաղեցրել է 11-րդ տեղը։ Ինչ վերաբերում է նրա նոր թիմին՝ «Սիլկեբորգին», ապա վերջինս անցած մրցաշրջանում Դանիայի 1-ին խմբում գրավել է 2-րդ տեղը և մտել Սուպերլիգա։