A
A
Հայաստանի հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը։
Հայաստանի հավաքականը մնացել է իր դիրքում և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Պատճառն այն է, որ անցած մեկ ամսում մեր թիմն ոչ մի խաղ չի անցկացրել։
Հայաստանի առաջիկա մրցակիցները՝ Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականները, որոնց հետ մենք հանդիպելու ենք հունիսի 1-ին և 5-ին, զբաղեցնում են համապատասխանաբար 14-րդ և 18-րդ հորիզոնականները։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները՝ Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիա, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտենշտեյնը նույնպես մնացել են իրենց դիրքերում՝ 12, 43, 52, 62 և 186-րդ տեղերում։