A
A
Ծառերը հրկիզելու համար սահմանված է տուգանք
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի (350.000 ՀՀ դրամ) չափով:
Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի ( 160.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի ( 300.000 ՀՀ դրամ) չափով: