Բացել լրահոսը Փակել լրահոսը
186219827_4154752007917169_2214072814349152645_n
A A
Հասարակություն

Խոցելի խմբում գտնվող մարդիկ պաշտպանված են, եթե ապրում են պատվաստված մարդկանց շրջանում

Երբ անձը պատվաստված է, նա պաշտպանված է թիրախային հիվանդությունից: Սակայն ոչ բոլորը կարող են պատվաստվել․ մարդիկ, ովքեր ունեն իմունային համակարգը թուլացնող առողջական խնդիրներ (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ), կամ սուր ալերգիա պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ, կարող են ի վիճակի չլինել պատվաստում ստանալ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
 
Սակայն խոցելի խմբում գտնվող այս մարդիկ կարող են պաշտպանված լինել, եթե ապրում են պատվաստված մարդկանց շրջանում: Երբ համայնքում շատ մարդիկ են պատվաստվում՝ հարուցիչը դժվարությամբ է շրջանառվում, քանի որ հանդիպող մարդկանց մեծ մասը անձեռնմխելի է: Սա կոչվում է «համայնքային դիմադրողականություն»:
 
Պատվաստվեք և պաշտպանեք ինքներդ ձեզ և մյուսներին։