Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շատ քիչ է հավանական, որ այս ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ կլուծեն․ ՀԱԿ անդամ (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը կազմված է 101 թեկնածուից,  գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, երրորդ տեղում Ինեսսա Գաբայանը։ Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը, որը ԿԸՀ ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Խաչատրյանն ասաց, որ իրենց ցուցակը անհատների լայն դաշինք է, իսկ հետընտրական հնարավոր կոալիցիաների հարց չեն քննարկել։

Հարցին, թե ընտրություններից հետո արդյո՞ք կպահպանվի առաջին նախագահի առաջարկը՝ երեք նախագահների հետ դաշինք կազմելու վերաբերյալ, Խաչատրյանն արձագանքեց․

«Կհասնի այն պահը, երբ անհարժեշտ կլինի հասկանալ կոալիցիաների նպատակահարմարությունը, կքննարկեն, այս պահին պայքարելու ենք մեր գաղափարների, քվեի համար»։

Ըստ Խաչատրյանի, շատ քիչ է հավանական, որ այս ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ կլուծեն, բայց այս պահին բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լուծվեն ընտրությունների և քվեարկության միջոցով։