Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ազգային ժողովրդավարական բևեռը փաստաթղթերը ներկայացրեց․ Սեֆիլյանը ցուցակում չկա (տեսանյութ)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչ Վահե Գասպարյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու  համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ընթացքում լրագրողներին հայտնեց , որ Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում չկա։

 «Ժիրայր Սեֆիլյանն այս ցուցակում չկա, քանի որ քաղաքացիության ժամկետը չի ներում՝ ցուցակում ընդգրկվելու համար։ Բայց նա ակտիվ կմասնակցի քարոզարշավին»,- ասաց նա և թվեց ցուցակը գլխավորած անձանց․

«Ցուցակը գլխավորում են Վահե Գասպարյանը, Վարուժան Ավետիսյանը, Կառա Չոբանյանը, Գարեգին Չուքազյանը, Արեգ Կյուրեղյանը և այլք»։