Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ ժողովուրդը կմերժի և՛ նախկին նախագահներին, և՛ ներկա վարչապետին. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ ևս պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին։ Այսօր Սանասարյանն անձամբ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ։

Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախկին իշխանությունների և ներկա իշխանությունների հետ բացառում են կոալիցիա, մնացածը կքննարկեն․

«Կարծում եմ՝ ժողովուրդը կմերժի և՛ նախկին նախագահներին, և՛ ներկա վարչապետին»,-նշեց Սանսարյանը և հավելեց, թե թույլ չեն տալու, որ ժողովուրդը մնա նախկինների ու ներկաների վատ ընտրության մեջ․

«Հատկապես հեղափոխությանը մասնակցած քաղաքացիները պիտի իմանան, որ այն պատգամը, որը տվել են հեղափոխական հարթակին, այդ պատգամը շարունակողներ կան», եզրափակեց նա։