Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ազատ հայրենիք» դաշինքը առաջարկում է Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքել (տեսանյութ)

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ազատ Հայրենիք» դաշինքը, այն  գլխավորելու է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ 

Միքայել Հայրապետյանը լինելու է դաշինքի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, իսկ վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Անդրիաս Ղուկասյանն է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

 Ղուկասյանը հայտնեց, որ իրենց դաշինքը բացկացած է մի քանի կուսակցություններից՝ «Հայ կառուցողական և պահպանողական», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային ժողովրդավարների» դաշինքը,  Հայաստանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի պահպանողական կուսակցությունը։

Նաև հայտնեց, որ դաշինքը որոշել է ընտրություններից հետո կոալիցիա չկազմել ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ոչ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա համախոհների հետ։

Ղուկասյանը հավելեց նաև, որ հանդես են գալիս մի ծրագրով, որում ներկայացված են Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրների լուծման ուղիները և առաջարկում են արմատական լուծում․

«Մենք կողմ ենք, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը անվտանգության համակարգում։ Հանդես ենք գալիս Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու օգտին։ Գտնում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և ջանքեր գործադրի, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետությունը և ամրագրվի հայերի իրավունքը Արցախում»,-նշեց Ղուկասյանը։