Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կալանավորվել
A A
Հասարակություն

Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչը կալանավորվել է մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ հայտնում են ՔԿ-ից։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, 2016թ․ հունվարի 8-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան ճանապարհին անձնական հարցերի շուրջ՝ միևնույն աղջկա հետ ընկերություն անելու պատճառով ծագած վիճաբանության արդյունքում, վեճի է բռնվել վերոնշյալ գյուղի բնակչի հետ, որի ընթացքում բութ առարկայով դիտավորությամբ հարվածել է կռվին միջամտած մեկ այլ անձի՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: