Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներկայիս իշխանության հետ որևէ համագործակցություն բացառվում է․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

 

«Հայաստան» դաշինքը արտահերթ ընտրություններին կներկայանա 153 պատգամավորի թեկնածուով։ Այս մասին այօր լրագրողներին հայտնեց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վերջինս ԿԸՀ-ին քիչ առաջ ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

«Իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական փորձ և հմտություններ ունեցող թիմակիցներ ունենք»,-վստահեցրեց Վարդևանյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի և ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանի գլխավորած դաշինքի ներկայացուցիչը վստահեցրեց՝ բացառում են ներկայիս իշխանության հետ որևէ համագործակցություն։

Վարդևանյանի փոխանցմամբ, ըստ սոցհարցումների՝ ներկայիս իշխանության վարկանիշը ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը կտրուկ բարձրանում է, թեև բուն քարոզարշավը դեռ չի մեկնարկել։ Այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու մասին Վարդևանյանը չխոսեց, նշեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։