«Թիմի խաղի որակից բավարարված եմ»
«Այս խաղում նվազագույնը պետք է ոչ-ոքի արդյունք գրանցվեր: Տղաները լրիվ ուժով խաղացին: Մենք արժանապատիվ խաղով պարտվեցինք: Թիմի խաղի որակը ինձ բավարարեց: Համոզված եմ, որ իրենք, ֆուտբոլիստները, նույնպես զգացին, որ լավ են խաղացել», - սեպտեմբերի 3-ին Երեւանում կայացած Եվրոպայի 2012 թ առաջնության Հայաստան - Իռլանդիա խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Իսկ ահա Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին նշեց, որ խաղն այնքան էլ դիտարժան չստացվեց: «Ես իմ կարիերայի ընթացքում շատ եմ նման խաղերի մասնակցել: Այսօր մեր համար կարեւորը դրական արդյունքի հասնելն էր»:
Իտալացի մասնագետը գտնում է, որ Հայաստանի հավաքականն իր խաղադաշտում լուրջ խնդիրներ կստեղծի խմբի մյուս ֆավորիտների` Ռուսաստանի եւ Սլովակիայի ընտրանիների հետ խաղերում:
Հիշեցնենք, որ Հայաստան - Իռլանդիա հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով` 1:0: