Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 26.05.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց շախմատի խոշոր մրցաշարից

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանին չհաջողվեց հաղթահարել առցանց անցկացվող շախմատի FTX Crypto Cup խոշոր մրցաշարի խմբային փուլը և ավարտեց ելույթը:

Այսօր կայացած վերջին հինգ տուրերում մեր շախմատիստը նախ ոչ-ոքի խաղաց Վեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի և Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ, ապա հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային և արգենտինացի Ալան Պիկոտին:

Այդպիսով, Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 8 միավոր և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ բաժանեց 8-9-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրեց 9-րդ տեղը և դուրս մնաց փլեյ-օֆֆից, ուր մտան առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները: