Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և դարձավ միանձյա առաջատար. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացավ հետաձգված վերջին հանդիպումը: Այս տարվա գավաթակիր «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»:

Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 76-րդ րոպեին հեղինակեց Վինսենտ Բեզեկուրը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 43 միավոր և վերջին տուրից առաջ դարձավ միանձնյա առաջատար: Նրան հաջորդող «Նոան» ունի 41 միավոր: Հենց այս երկու թիմերն էլ վերջին տուրում կվիճարկեն չեմպիոնի կոչումը:

«Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 37 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Պրեմիեր լիգայի վերջին` 25-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 28-ին: