Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ երկու գերիների նկատմամբ չհիմնավորված դատական գործընթաց է սկսվել. Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)

Եվրախորհրդարանի բանաձևն ընդունվելուց մի քանի օր անց Ադրբեջանը Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ որևէ կերպ չհիմնավորված դատական գործընթաց է սկսել։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարությունների ժամին բարձրաձայնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Պատգամավորի խոսքով, սա հայատյացության, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական քայլն է։

 Պատգամավորը ներկայացրեց պաշտոնական Երևանի տեսակետը․

«Մենք կարևորում ենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ մեր գործողությունները բխեցնելով սույն փաստաթղթից, այդ թվում՝ ընդգծում և առաջնահերթություն ենք տալիս գերու և պատանդի կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների հայրենադարձման և շփման գոտում իրավիճակը որևէ կերպ չսրելու հետագա քայլերից»։

Պատագամավորը դիմեց միջազգային գործընկերներին, խնդրելով կիրառել կոնկրետ սանկցիաներ և քայլեր, որպեսզի ամեն վայրկյան լկտիացող Ադրբեջանի համար իր քայլերի համար պատասխանատվություն չկրելու մտայնությունը դառնա սին և ի սկզբանե ջախջախի նրա հետագա հայատյաց գործողությունները․

«Սա 21-րդ դա՞րն է ,թե՞ վիկինգների դարաշրջան։ Եվ մինչև ո՞ւր։ Մտածել է պետք, հարգելի՛ միջազգային հանրություն»,-եզրափակեց պատգամավորը։