Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanada 25.05.
A A
Սպորտ

Կանադայի հոկեյի հավաքականի հակառեկորդները

Լիտվայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության ֆավորիտներից Կանադայի հավաքականը շարունակում է հակառեկորդներ սահմանել։

Նախ` կանադացիները 1996 թվականից հետո առաջին անգամ պարտություն են կրել Գերմանիայի ընտրանուց՝ 1:3: Երկրորդ՝ Կանադայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել աշխարհի առաջնության մեկնարկում։ Մինչ գերմանական ֆիասկոն կանադացիները պատվել եին Լատվիայի (0։2) և ԱՄՆ-ի (1։5) հավաքականները:

Աշխարհի բազմակի չեմպիոններն այժմ Իտալիայի ընտրանու հետ եզրափակում են Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ՝ 4-րդ տուրում, Կանադայի հավաքականը հանդիպելու է Նորվեգիայի հետ, որը երկու խաղում տարել է մեկ հաղթանակ՝ Իտալիայի հետ խաղում։

Այդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին։