Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 25.05.
A A
Սպորտ

ՀՖՖ-ն անցկացրել է հերթական գործկոմի նիստը

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:

Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ)հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, բայց ինչպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ:

Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին:

Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին, ՀՖՖ գրասենյակում: