Հայաստան-Իռլանդիա. Խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր կանցկացնի իր առաջին հանդիպումը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր թիմը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիայի ազգային թիմին: Խաղը կսկսի ժամը 20:00-ին: Սա երկու երկրների առաջին պաշտոնական մրցավեճն է:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը ընդամենը 9-րդ անգամ է մասնակցում պաշտոնական մրցաշարի: Մինչ այդ անցկացրած 8 մեկնարկային խաղերում մեր ընտրանին միայն մեկ անգամ է հաղթանակ տոնել: Դա տեղի է ունեցել Եվրոպայի 2000 թ առաջնության ընտրական մրցաշարում, երբ մեր թիմը 3:1 հաշվով առավելության հասավ միջազգային մրցասպարեզում առաջին քայլերը կատարող Անդորայի թույլ ընտրանուն:
Երեք դեպքում մեր թիմը ոչ-ոքի է խաղացել մրցակիցների հետ, ընդ որում դրանցից երկուսը` 0:0 հաշվով: Ցավոք, մեկնարկային խաղերում գրանցված չորս պարտություններից երեքը մեր հավաքականը կրել է վերջին երեք ընտրարշավներում: Հուսանք, որ այսօր Հայաստանի հավաքականին կհաջողվի ընդհատել «սեւ» խաղերի շարքը եւ ավելի վստահ կսկսի հերթական ընտրական մրցաշարը:
Հայաստանի հավաքականի մեկնարկային խաղերը.
Եվրո-1996
07.09.1994 Բելգիա - Հայաստան` 2:0
Աշխարհի առաջնություն-1998
31.08.1996 Հայաստան - Պորտուգալիա` 0:0
Եվրո-2000
05.09.1998 Հայաստան - Անդորա` 3:1
Աշխարհի առաջնություն-2002
02.09.2000 Նորվեգիա - Հայաստան` 0:0
Եվրո-2004
07.09.2002 Հայաստան - Ուկրաինա` 2:2
Աշխարհի առաջնություն-2006
18.08.2004 Մակեդոնիա - Հայաստան` 3:0
Եվրո-2008
06.09.2006 Հայաստան - Բելգիա` 0:1
Աշխարհի առաջնություն-2010
06.09.2008 Հայաստան - Թուրքիա` 0:2