Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի 6 շախմատիստ հաղթանակով սկսեց Աշխարհի գավաթի համար պայքարը

Առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում կայացել են 1-ին փուլի անդրանիկ հանդիպումները:

Հայաստանի 13 պատվիրակներից վեցը հաղթանակով սկսեց մրցաշարը: Նրանք են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Տիգրան Հարությունյանը, որոնք այսօր կայանալիք 2-րդ տուրում ոչ-ոքի խաղալու դեպքում կմտնեն հաջորդ` 2-րդ փուլ:

Մեր չորս շախմատիստները` Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արմեն Բարսեղյանը և Մամիկոն Ղարիբյանը, մեկնարկում ոչ-ոքի են խաղացել: Նրանց արդեն պետք է հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն պայքարը:

Անհամեմատ դժվար վիճակում են հայտնվել մեր երեք ներկայացուցիչները` Աննա Սարգսյանը, Լևոն Բաբուջյանը և Արամ Հակոբյանը, որոնք պարտություն են կրել առաջին տուրում և այժմ պետք է անպայման ռևանշի հասնեն պատասխան խաղում, որպեսզի հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկեն թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ մրցաշարն բաղկացած է 3 փուլից և անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Վերջին` 3-րդ փուլում, հաղթանակ տարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության

ուղեգիր: Մրցումների վերջին օրը նրանք արագ շախմատի մրցաշարում կորոշեն հաղթողների ու մրցանակակիրներին:

Առաջին տեղը կստանա 3000, 2-րդ տեղը` 2500, 3-րդ` 2000 եվրո պարգևավճար:

Ահա մեր շախմատիստների անդրանիկ հանդիպումները.

Սերգեյ Մովսեսյան – Ժերար Այաշ (Իսպանիա)` 0,5-0,5

Հովհաննես Գաբուզյան – Ֆրանչեսկո Սոնիս (Իտալիա)` 1-0

Սամվել Տեր-Սահակյան – Սայմոն Ուլյամս (Անգլիա)` 0,5-0,5

Հայկ Մարտիրոսյան – Նիկոդիմ-Կոզմին Ստեպանեսկու (Ռումինիա)` 1-0

Ռոբերտ Հովհաննիսյան – Ռուդիկ Մակարյան (Ռուսաստան)` 1-0

Մանուէլ Պետրոսյան – Ֆիոնա Սիբեր (Գերմանիա)` 1-0

Արամ Հակոբյան – Գժեգոշ Նասուտա (Լեհաստան)` 0-1

Շանթ Սարգսյան – Էնդրյու Հորտոն (Անգլիա)` 1-0

Տիգրան Հարությունյան – Լուկա Բուսիշավլևիչ (Սերբիա)` 1-0

Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա) - Լևոն Բաբուջյան` 1-0

Սաբինո Բրունելո (Իտալիա) - Աննա Սարգսյան` 1-0

Գերգելի Կանտոր (Հունգարիա) - Մամիկոն Ղարիբյան` 0,5-0,5

Օլիվեր Միհոկ (Հունգարիա) - Արմեն Բարսեղյան` 0,5-0,5

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները և թայ-բրեյքները: