Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում ներդրվել են վճարման և տեսահսկման համակարգեր (տեսանյութ)

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր։

Այժմ վճարումը հնարավոր է կատարել թե կանխիկ՝ ինքնասպասարկման թերմինալներով, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել նաև բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով։

Ի դեպ, տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է պետհամարանիշը, արձանագրում մուտքի ժամը և համակարգը սկսում է հաշվարկել մեքենայի համար վճարվելիք գումարը:

Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար  լիցքավորել:

Երևանի քաղաքապետարան