Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին (տեսանյութ)

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող հարցեր: