Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի 13 շախմատիստ կպայքարի աշխարհի գավաթի 36 ուղեգրերի համար

Այսօր մեկնարկեց շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարը, որն անցկացվում է առցանց: Մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ: Հայաստանը ներկայացնում են 13 շախմատիստ:

 Մրցաշարն բաղկացած է 3 փուլից և անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: Այսօր և վաղը կկայանան 1-ին փուլի պարտիաները: Վերջին` 3-րդ փուլում հաղթանակ տարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Մրցումների վերջին օրը նրանք շրջանաձև մրցաշարում կորոշեն հաղթողների ու մրցանակակիրներին, որպեսզի իրար մեջ բաժանեն 32 հազար եվրո մրցանակային հիմնադրամը: Հաղթողը կստանա 3000 եվրո, 2-րդ տեղը` 2500, 3-րդ` 2000, 21-30-ը` 500-ական:

Ահա մեր շախմատիստների անդրանիկ հանդիպումները.

 

Սերգեյ Մովսեսյան – Ժերար Այաշ (Իսպանիա)

Հովհաննես Գաբուզյան – Ֆրանչեսկո Սոնիս (Իտալիա)

Սամվել Տեր-Սահակյան – Սայմոն Ուլյամս (Անգլիա)

Հայկ Մարտիրոսյան – Նիկոդիմ-Կոզմին Ստեպանեսկու (Ռումինիա)

Ռոբերտ Հովհաննիսյան – Ռուդիկ Մակարյան (Ռուսաստան)

Մանուէլ Պետրոսյան – Ֆիոնա Սիբեր (Գերմանիա)

Արամ Հակոբյան – Գժեգոշ Նասուտա (Լեհաստան)

Շանթ Սարգսյան – Էնդրյու Հորտոն (Անգլիա)

Տիգրան Հարությունյան – Լուկա Բուսիշավլևիչ (Սերբիա)

Բոգդան-Դանիել Դեակ (Ռումինիա) - Լևոն Բաբուջյան

Սաբինո Բրունելո (Իտալիա) - Աննա Սարգսյան

Գերգելի Կանտոր (Հունգարիա) - Մամիկոն Ղարիբյան

Օլիվեր Միհոկ (Հունգարիա) - Արմեն Բարսեղյան