Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Սերխիո Ռամոսը չի ընդգրկվել Իսպանիայի հավաքականի կազմում. թիմի ավագը արձագանքել է

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի ավագ Սերխիո Ռամոսին չի ընդգրկել Եվրո- 2020-ի եզրափակիչ մրցաշարին պատրաստվող թիմի կազմում: Իսպանացի մասնագետն այս կապակցությամբ ասել է, որ ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով լիարժեք չի վերականգնվել և այժմ լավ մարզավիճակում չէ:

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանն անմիջապես արձագանքել է գլխավոր մարզչի որոշմանը:

«Վերջին ամիսների անհաջողությանն ավելացավ նաև Եվրո-2020-ը: Ես ամեն օր հոգով և մարմնով պատրաստվում էի, որպեսզի 100 տոկոսով պատրաստ լինեի և օգնեի «Ռեալին» ու հավաքականին: Բայց միշտ չի լինում այնպես, ինչպես դու ես ցանկանում: Ցավալի է, որ չեմ կարող օգնել հավաքականին կարևոր մրցաշարում, սակայն պետք է լինել ազնիվ ու արդարացի: Ես հաջողություն եմ ցանկանում հավաքականին: Այս անգամ թիմին կաջակցեմ տնից», - իր Իստագրամում գրել է անվանի ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Լուիս Էնրիկեն հավաքական չի հրավիրել նաև Մադրիդի «Ռեալի» մյուս թեկնածուին` Կարվախալին: Դա նշանակում է, որ Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր մրցաշարին կներկայանա առանց թագավորական ակումբի ֆուտբոլիստի: