Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները 7 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում

Կիևում կայացած մարմնամարզության՝ «Ուկրաինայի Միջազգային Գավաթ-2021» միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 7 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեծահասակների մրցաշարում Արթուր Դավթյան մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել նժույգ թափերում, օղակների վրա և հենացատկում: Պատանիների մրցումներում մեր մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն ազատ վարժությունում, նժույգ թափերում, օղակի և զուգափայտի վրա վարժություններում նույնպես զբաղեցրել է 2-րդ հորիզոնականները և արժանացել արծաթե մեդալների:

Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 3-րդ տեղը: Հավելենք, որ Կիևի միջազգային մրցաշարում այս տարի հանդես են եկել 19 երկրների ներկայացուցիչներ: