Լևոն Արոնյանը մեկնարկել է շախմատի նոր խոշոր մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայ շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ գիշերը մեկնարկեց շախմատի FTX Crypto Cup մրցաշարում, որն անցկացվում է առցանց, արագ շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 16 գրոսմայստեր, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրանք սկզբում կանցկացնեն շրջանաձև մրցաշար, որից հետո լավագույն ությակը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում:
Մեր շախմատիստի մեկնարկն անվստահ ստացվեց: Առաջին տուրում նա պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ապա ոչ-ոքի ավարտեց մնացած չորս պարտիաները: Նա հաշտություն կնքեց մրցաշարի ներկայիս առաջտար Անիշ Գիրիի, ինչպես նաև Ֆաբիանո Կարուանայի, Դին Լիժենի և Թեյմուր Ռաջաբովի հետ:
Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է նիդեռլանդցի գրոսմայստերը: Նրան հաջորդում են Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Վեսլի Սոն` 3,5-ական միավոր: Լևոն Արոնյանը 2 միավորով առայժմ կիսում է 11-13-րդ տեղերը:
Այսօր մեր գրոսմայստերը կմրցի հաջորդ հինգ մրցակիցների հետ: Նրանք են Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը, Դանիլ Դուբովը, հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: