Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես ուզում եմ համախմբել 10 մլն հայերի, կապ չունի՝ որտեղ են ապրում․Արա Աբրահամյան (տեսանյութ)

Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ճգնաժամը շատ խորն է, իսկ արտահերթ ընտրություններով դա հաղթահարելը իմիտացիա է․

«Ճգնաժամի հիմնական պատասխանատուներից մեկը այսօրվա կառավարությունն է, որը պարտվել է, պարտականություն և պատասխանատվություն է վերցրել մի մարդ, ով ոչնչից ոչ մի գաղափար չունի, մարդիկ հուսախաբ են, չգիտեն՝ ում ընտրեն, ինչ անեն, հավատը կորցրել են ապագայի նկատմամբ»։

Ըստ Աբրահամյանի՝ այս ընտրությունները ոչինչ չեն տալու, խորացնելու են ճգնաժամը, պետք համախմբվել․

«Ես ուզում եմ համախմբել 10 մլն հայերի, կապ չունի՝ որտեղ են ապրում։ Մենք պետք է ճիշտ ընտրություն անենք, մեզնից է կախված մեր ապագան»։

Աբրահամյանն ասաց՝ ինքը ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, բայց կարծում է՝ պետք է համախմբել ժողովրդին։

Հայտնեց, որ աջակցում և համագործակցում  է «Ալյանս» կուսակցությանը և նրա ղեկավարի հետ, քանի որ կարծում է, որ Տիգրան Ուլիխանյանը ցանկանում է ծառայել հայրենիքին։

Տիգրանն Ուլիխանյանն ու Արա Աբրահամյանը կկազմեն դաշինք։

Աբրահամյանն ասաց՝  ամեն անգամ տարբեր իշխանությունների դիմել է նամակով, արել առաջարկներ, բայց մնացել է անպատասխան, դրա համար այսօր ուզում է՝ համախմբել բոլոր առողջ ուժերին և ստեղծել հզոր Հայաստան։

Ռուսաստանի հայերի միության նախագահն  ասում է՝ քաղաքական հավակնություններ չունի, Հայաստանում է խղճից դրդդված։