Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն ներկայանում է որպես այլընտրանք․ մեկնարկել է կուսակցության համագումարը (տեսանյութ)

Խորհրդարանական երրորդ ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր կուսակցության երրորդ համագումարն է:

Կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը և հայտարարեց՝ սևի ու սպիտակի ընտրությունից զատ կա այլընտրանք և քաղաքացիները պետք է քվեարկեն ոչ թե ընդդեմ, այլ հանուն։

ԼՀԿ-ն առաջարկում է հանուն արդյունավետ կառավարման և ամուր պետականության` փոխել Սահմանադրությունը, ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները, վերականգնել Գյուղատնեսության, Սպորտի և Սփյուռքի նախարարությունները։

Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-նառաջարկում է նվազեցնել եկամտային հարկը՝ ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի։

Տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար կուսակցությունն առաջարկում է բարձրացնել մարզերում աշխատող ուսուցիչների, բժիշկների և այլ պահանջված մասնագետների աշխատավարձը։

ԼՀԿ-ն առաջարկում է նաև ավելացնել զինծառայողների սոցիալական երաշխիքները, իրականացնել արդյունաբերության արդիականացման քաղաքանություն։

Կուսակցությունը առաջարկներ ունի նաև գյուղատնտեսության զարգացման և համայնքների ֆինասական անկախությունը բարձրացնելու համար։

Առաջարկում են նաև ներդնել  քաղաքացիների առողջության ապահովագրության համակարգ։

ԼՀԿ-ն խոստանում  է նաև բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը, խթանել գիտության և կրթության զարգացումը։

 Նաև խոստանում են բարձրացնել երկրի անվտանգությունը, ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցութունը, քայլեր անել Ադրբեջանի կողմից զավթված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։

Ամփոփելով ելույթը, Գորգիսյանն ասաց՝ խոստանում են ամեն ինչ անել հանրային համերաշխությունը վերականգնելու համար։