Բացել լրահոսը Փակել լրահոսը
57606654_303
A A
Մշակույթ

«Եվրատեսիլ-2021»-ում հաղթել է Իտալիան (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2021»-ի հաղթող է դարձել Իտալիայի Maneskin ռոք խումբը: Ռոտերդամում կայացած երգի մրցույթում նա կատարել է հարդ-ռոք "Zitti e bouni"կոմպոզիցիան ։ Հեռուստադիտողների եւ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարարվել են մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը "Եվրատեսիլի" եզրափակիչից հետո:  Երկրորդ տեղում Ֆրանսիան ,  երրորդում՝ Շվեյցարիան։  Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան իններորդն է։
 
 
«Եվրատեսիլ»-ի թվով 65-րդ մրցույթը Ռոտերդամում պետք է տեղի ունենար 2020 թվականին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն տեղափոխվել է։ Մրցույթում գործել են խիստ համաճարակաբանական նորմեր։
 
Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։