Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հրաչյա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն, Դավիդ Օվասապյանը` փոխչեմպիոն. ըմբշամարտի Մ-23 առաջնություն (տեսանյութ)

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն այսօր չորս մեդալ նվաճեց Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:

Նախ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եզրափակիչ մարտում 4:1 հաշվով հաղթեց շվեդ Նիկլաս Օելենին և դարձավ չեմպիոն:

Մեր ըմբիշը մարտից հետո Հայաստանի եռագույնով հաղթական շրջան կատարեց մրցագորգի վրա:

Այնուհետև 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 11:2 հաշվով բացահայտ առավելության հասավ վրացի Նիկոլոս Ցիկաիձեի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր դարձավ նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, որը փոքր եզրափակիչում պարտության մատնեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովին` 4:1:

Վերջինը մրցասպարեզ ելավ մեր ծանր քաշային Դավիդ Օվասապյանը, որը եզրափակիչում մրցեց ռուսաստանցի Միխայիլ Լապտևի հետ: Ավաղ, մեր մարզիկը պարտվեց 1:5 հաշվով և բավարարվեց 2-րդ տեղով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը մեկ օրում նվաճեց մեկական ոսկե և արծաթե, երկու` բրոնզե մեդալ: