Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին. նա կվիճարկի Եվրոպայի ոսկե մեդալը (տեսանյութ)

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հունահռոեմական ըմբիշներից այսօր առավել հաջող հանդես եկավ Մալխաս Ամոյանը:

Մեր 72 լգ քաշային ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ կպայքարի չեմպիոնի կոչման համար: Մալխաս Ամոյանը հատկապես վստահ հաղթանակ տարավ քառորդ եզրափակիչ մրցամարտում` 7:0 հաշվով ջախջախելով ադրբեջանցի Խասայ Հասանլիին:

  60 կգ քաշային Տիգրան Մինասյանը չնայած վստահ մտավ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում նա ժամանակից շուտ պարտվեց ռուսաստանցի Անվար Ալախարովին` 0:9:

Վաղը նա կպայքարի բրոնզե մեդալի համար: