Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն («5165» շարժումը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը) հրավիրել են շտապ հանրահավաք՝ հետևյալ պահանջով.
Ժամանակավոր կառավարությունը պետք է հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները:
Հանրահավաքին, հանրությանը կներկայացվեն.
ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն և վերլուծություն,
Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի գաղափարը, նպատակները, գործառույթները, գործողությունների հետագա պլանը:
Ժամանակավոր կառավարության կողմից պահանջը չընդունելու դեպքում՝ անհնազանդության գործողությունների պլանը: