Բացել լրահոսը Փակել լրահոսը
mantashov
A A
Քաղաքականություն Տնտեսություն

«Մանթաշովը» պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի հետ, եթե հիմքում զուտ տնտեսական բարեփոխումներն են

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մանթաշով գործարարների միությունը հայտարարում է, որ առաջիկայում նախատեսում է հանդիպումներ կազմակերպել քաղաքական ուժերի հետ, տնտեսական թեմայով և կարծիքներ փոխանակել տնտեսության ապագայի շուրջ իրենց ու մեր պատկերացումների վերաբերյալ:
Նորից շեշտում ենք, որ Մանթաշով միությունը բացարձակ ապաքաղաքական կառույց է ու հանդիպումների շարքը միայն տվյալ քաղաքական ուժերի հետ տնտեսական քաղաքականության վերաբերյալ պատկերացումների փոխանակման, կարծիքներ լսելու ու արտահայտելու միջոց է, քանի որ տնտեսական գործունեության ոլորտում Մանթաշովը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ ուժերի հետ, եթե հիմքում զուտ տնտեսական բարեփոխումներն են: