Բացել լրահոսը Փակել լրահոսը
2625633
A A
Հասարակություն

Չինաստանում տեղի է ունեցել 5,6-ից 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Երեկ երեկոյան Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում տեղի է ունեցել 5,6-ից 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների շարք։  Այս մասին հայտնում է  korrespondent.net կայքը։Երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ և վիրավորվել 21 մարդ։

Գրանցվել է ավելի քան 20 ստորգետնյա ցնցում՝ մի քանի րոպե ընդմիջումներով։

Երկրաշարժի օջախը գտնվել է 8-ից 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի գրանցման վայրերում բնակչությունն ավելի քան 9 միլիոն է։

Երկրաշարժի հետևանքով նյութական վնաս է կրել ավելի քան 72,3 հազար մարդ․ մոտ 21 հազար մարդ տարհանվել է։