Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն արդյունքը 19 տարվա մեջ

Սպորտ
d447d83cb67465c78050f3748088dccf

Օգոստոսի 26-ից 30 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է սեղանի թենիսի մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մարզական այս հեղինակավոր ստուգատեսում մեր հավաքականի մարզուհիներից Դիանա Խոջոգորյանը 40 երկրների շուրջ 420 մասնակիցների մեջ իր արդյունքներով գրավել է 9-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ սեղանի թենիս մարզաձևում մեր երկրի ներկայացուիչները երբեք նման արդյունքի չեն հասել: Մասնագետները լիահույս են, որ վերականգնվում են սեղանի թենիսի երբեմնի ավանդույթները:

Դիանա Խոջորգորյանը իր նվաճած արդյունքների շնորհիվ ձեռք է բերել հոկտեմբերի 15-ից 17-ը Բելգիայում կայանալիք TOP 12-ի մրցաշարին մասնակցելու իրավունք, որի ժամանակ վիճարկվելու է Եվրոպայի բացարձակ չեմպիոնության կոչումը: