Բացել լրահոսը Փակել լրահոսը
JHK
A A
Քաղաքականություն

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության  հայտարարությունը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է

տարածել


  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության   հիմնադիրները  1996թ-ից  արել են հնարավորը  Հայաստան պետությունն օրենքի երկիր դարձնելու համար, որտեղ կստեղծվեր մարդկանց  արժանապատիվ  ապրելու  հնարավորություն և  յուրաքանչյուր  քաղաքացի իրեն կզգար  երկրի տեր  և ժողովրդի  անվտանգությունն անխոցելի  կլիներ։

  2018թ   առերևույթ  թվում էր, որ  վերջապես  դրան հասնելու  հնարավորություն ստեղծվեց, ցավոք հույսերը  չարդարացավ  և շարունակվեց  երկրի  աղետալի  ընթացքը, որին աջակցում են  ոչ միայն  նախկինները՝ իշխանությունը վերստին զավթելու  ագրեսիվ  մոլուցքով, այլև  մնացած  քաղաքական  ուժերը՝ անգործությամբ  ու անտարբերությամբ։

  ԺՀԿ-ն պատերազմից  հետո  փորձեց  քաղաքական  դաշտում  համախմբել   երկրում  ստեղծված  վիճակով  մտահոգ  քաղաքական  ուժերին  և կանխել  պետությունը  կազմաքանդող  աղետալի  ընթացքը, որը շարունակվում է  նույնիսկ  արտաքին  թշնամու ագրեսիվ  ոտնձգությունների դեպքում։

  ԺՀԿ-ն  դիմում է գործող  իշխանություններին՝  եկել է  սթափվելու  ժամանակը, պետք է հայտարարվի  ռազմական  դրություն, ինչի արդյունքում  կհետաձգվի  ԱԺ արտահերթ  ընտրությունները, որով կկանխվի արտահերթ  ընտրությունների ժամանակ հնարավոր  քաղաքացիական արյունալի  բախումները։  Միաժամանակ,  իշխանությունները  պետք է  նախաձեռնեն ազգային  համաձայնության  ժամանակավոր  անցումային  արհեստավարժ  կառավարություն ձևավորելու  գործընթացը։

  Ժամանակավոր կառավարությունը  մեկ տարվա  ընթացքում  պետք է   ընդունի  նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին  և ընտրական  նոր  օրենքները, որից հետո   միայն անցկացնել  արտահերթ  ընտրություններ։



  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն   

  20/05/2021թ