Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

4 փոքրիկների սիրո խոստովանություններն էլ այլևս կարդալ պետք չէ, ամեն ինչ լսում է (տեսանյութ)

Թվում էր, թե՝ ամպրոպ է, պարզվեց՝ ռումբեր էին: Պատերազմը խլացրեց Սևակի աշխարհի բոլոր ձայները: Ամուսիններով հաշվում ու չեն կարողանում հստակ թիվ ասել, թե քանի վիրահատություն է տարել 37-ամյա Սևակը:

Գլխի, դեմքի, ձեռքի, աղիների, աչքի՝ մի՛ քանի վիրահատություն: Եվ որ ամենակարևորն է՝ ոչ քայլել կարող էր, ոչ էլ լսում էր որևէ մեկի ձայնը: Հայաստան Համահայկական հիմնադրամը Զինվորի տանը լսողական 30 սարք է նվիրել: Վերջապես Սևակի աշխարհն անձայն չէ:

4 փոքրիկների սիրո խոստովանություններն էլ այլևս կարդալ պետք չէ, ամեն ինչ լսում է: Զինվորի տանը Սևակը լսելուց բացի նաև նորից քալել սովորեց:

 Մանրամաները՝  տեսանյութում