A
A
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կկարողանան ուղղել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի և մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների ծառայություններից օգտվելու, ատամնաբուժական ծառայությունների համար, հնարավորություն կունենան սոցփաթեթի գումարն ուղղել նաև վճարովի մանկապարտեզ հաճախող իրենց երեխաների վարձի մարմանը: Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում բյուջեի ծախսերի ավելացում: Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: