Սկոպյեում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր պայքարի մեջ կմտնեն 55, 63, 77, 87, 130կգ քաշային ըմբիշները:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այս մրցաձևում հայտավորել է 10 մարզիկ: Վիճակահանությամբ արդեն հայտնի են մեր ըմբիշների անդրանիկ մրցակիցները:
Ահա նրանք.
55 կգ` նախնական փուլ, Աշոտ Մխիթարյան – Դենիս Դեմիրով (Բուլղարիա)
60 կգ` 1/4 եզրափակիչ, Տիգրան Մինասյան – Ռազվան Արնաուց (Ռումինիա)
63 կգ` 1/8 եզրափակիչ, Հրաչյա Պողոսյան – Ռախման Ռավմուրզաև (Ռուսաստան)
67 կգ` 1/8 եզրափակիչ, Գուրգեն Ալեքսանյան – Էլմեր Մատիլա (Ֆինլանդիա)
72 կգ` 1/8 եզրափակիչ, Մալխաս Ամոյան – Օթար Աբուլաձե (Վրաստան)
77 կգ` 1/8 եզրափակիչ, Սամվել Գրիգորյան – Յակուբ Բիլեշ (Չեխիա)
82 կգ` նախնական փուլ, Գագիկ Հակոբյան – Բրանկո Կովաչևիչ (Սերբիա)
87 կգ` 1/8 եզրափակիչ, Գևորգ Թադևոսյան – Մարիո Վուկովիչ (Սերբիա)
97 կգ` նախնական փուլ, Ալբերտ Եղիկյան – Լուկա Սվայկարի (Իտալիա)
130 կգ` 1/8 եզրափակիչ, Դավիթ Օվասափյան – Ֆաթիհ Բոզքյուրթ (Թուրքիա)
Հավելենք, որ այսօր պայքարի մեջ կմտնեն 55, 63, 77, 87, 130 կգ քաշային ըմբիշները: Առաջնությունը կավարտվի մայիսի 23-ին, մնացած հինգ քաշային կարգերի եզրափակիչներով: