Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը կանցնի բոլորիս վրայով․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Նոյեմբերի 9-ից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց 6 ամիս ժամանակ իրավիճակը կայունացնելու համար, այս 6 ամսվա ընթացքում Փաշինյանը խնդիր ուներ լուծելու, խոստումներ ուներ տված ու հիմա եկել է այդ խոստումները կատարելու ժամանակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով սահմանազատման նպատակով եռակողմ հանձնաժողով ստեղծելու փաստաթղթին։

Փաշինյանը խոստումներ է տվել Ալիևին և իր տված խոստումները կատարելու համար պատրաստ է անցնել բոլորիս վրայով՝ հավելեց պատգամավորը։

Ի դեպ, Թագուհի Թովմասյանի հիմնադրած ArmLur.am-ի  ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: