«Հայաստանը գլխավոր մրցակիցներից չէ»
Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի առաջատար հարձակվող Ռոբերտ Վիտեկը գտնում է, որ Հայաստանի ընտրանին դժվար թե հաղթահարի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլը:
«Մեր ենթախմբում (2-րդ) ամենաուժեղը Ռուսաստանի հավաքականն է, որն իր կազմում ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, քան մյուս ընտրանիները: Դժվար մրցակից է համարվում նաեւ Իռլանդիայի հավաքականը, որը 2010 թ աշխարհի առաջնության անցումային փուլում հավասար պայքար մղեց ֆրանսիացիների հետ: Ինչ վերաբերում է Մակեդոնիայի, Հայաստանի եւ Անդորայի ազգային թիմերին, ապա դրանք կարողանում են տրամադրվել մեկ կամ երկու խաղերի, սակայն ի վիճակի չեն կայուն անցկացնել ամբողջ մրցաշարը եւ պայքարել ուղեգրերի համար»:
Հավելենք, որ 2010 թ աշխարհի առաջնությունում Ռոբերտ Վիտեկին անվանել են «Իտալիայի ընտրանու գերեզմանափոր», քանի որ հենց նրա խփած երկու գոլերի պատճառով գործող չեմպիոնները պարտություն կրեցին խմբային փուլի վերջին խաղում եւ դուրս մնացին հետագա պայքարից: