A
A
Զավեն Անդրեասյանը առաջինն է
Հունական Կալամարիայում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի երեք շախմատիստներ:
Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը ինը հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Վերջին տուրում նա ոչ-ոքի խաղաց բուլղարացի Ժուլիան Ռադուլսկիի հետ: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար թուրք շախմատիստ Սուաթ Աթալիքը եւ ուկրաինացի Յուրի Դրոզդովսկին, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր:
Մեր ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը այս տուրում պարտվեց հունացի Իոանիս Նիկոլաիդիսին եւ 10-րդ հորիզոնականից նահանջեց 17-րդ տեղ: Աղասի Ինանցը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ ի վերջո գրավեց 55-րդ տեղը: