Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տավուշի մարզի գյուղերի մասին խոսք չկա. Քերոբյան (տեսանյութ)

ՀՀ տարածքների զիջման մասին խոսք չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա նաև վստահեցրեց, որ Տավուշի մարզի գյուղերի մասին խոսք չկա․ «Մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում»։

Չնայած այս պնդումներին՝ Քերոբյանը խոստովանեց՝ փաստաթուղթն անձամբ չի տեսել․ «Ճիշտն ասած` աշխատանքային պրոցես է, ես այդ ոլորտի մասնագետը չեմ։ Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ` որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին, և ես կարող եմ այդքանով կիսվել ձեզ հետ»։

Քերոբյանը նշեց, որ փաստաթուղթն առաջիկայում կհանրայնացվի, քանի որ դրանում մեծ խնդիր չկա․ «Ես չեմ այդ փաստաթղթի հրապարակողը, ես վստահ եմ, որ ճիշտ ժամանակին հանրությունը դրա մասին կտեղեկացվի։ Դուք գիտեք, որ մեր կառավարությունն ամենաբաց կառավարությունն է, որ երբևիցե եղել է Հայաստանում»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր հայտարարեց, թե պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որը բխում է ՀՀ շահերից։