Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարության անդամը տեղյակ չէ` ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղյակ չէ, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Սինանյանը վստահ է՝ երբ անհրաժեշտություն կլինի, փաստաթուղթը կհանրայնացվի։ Լրագրողների հարցին՝ մտավախություն չունի՞, որ 2020թ-ի նոյեմբերին ստորագրված հայտարարության նման անակնկալ փաստաթուղթ է ստորագրվելու, Սինանյանը պատասխանեց. «Աշխարհում ամեն բան հնարավոր է։ Ես հիմա այս քննարկմանը ծանոթ չէի։ Ես առաջին անգամ եմ լսում, որ որևէ հող կարող է հանձնվել»։

Սինանյանն ասաց՝ Փաշինյանի հիշատակած 2 ժամանոց տեսագրությունը չի տեսել, որտեղ երևում է՝ իրականում ինչ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։

«Դուք լսեցի՞ք՝ ինչ ասվեց վիդեոյի մասին։ Ասվեց, որ դա երկու ժամանոց վիդեոյից մի փոքր հատված է։ Կարող է մյուս հատվածում էլ մեր զինվորներն են իրենց են ստորացնում։ Եթե դրանից հետո մենք էլ իրենց ենք ստորացնում, ուրեմն արդարացված է»,- ենթադրեց Սինանյանը։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ, որը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից։