Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի գործակալներ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոտավորապես 500-600 ադրբեջանցի զինծառայող այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։
«ՀՀ զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը, իսկ քաղաքական առումով մեր խնդիրն է թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և երկրորդ՝ հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքն այս ուղղությամբ հաջողված է։
Փաշինյանը նաև վրդովմունքով նկատեց և երկու անգամ շեշտեց, որ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։