Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուսուցիչներ
A A
Քաղաքականություն

Ուշադրություն, ուսուցիչներ

Նախարարի հրամանով 42 կազմակերպություն և 14 դասընթաց երաշխավորվել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար։ Որտեղ վերապատրաստվել՝ ընտրելու են ուսուցիչները։ Հետագա փուլերում ցանկում ներառվելիս հաշվի կառնվեն նաև ուսուցիչների գնահատականները՝ անցկացված վերապատրաստումների մասին և մոնիտորինգի արդյունքները։ Ցանկը այստեղ՝ 
 
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ   ցանկում ներառված դասընթացները նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու դեպքում ուսուցիչը կարող է ավտոմատ հավաքել նշված կրեդիտը։ Դասընթացի՝ վճարովի լինելու և ուսուցչի կողմից վճարված լինելու դեպքում կիրականացվի նաև փոխհատուցում՝ բյուջեով սահմանված չափով։
 
Փոփոխել ենք նաև ատեստավորման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Տասնյակից ավել փաստաթղթերից թողել ենք երեքը՝ անձը հաստատող փաստաթուղթ, մասնագիտական կրթությունն ու որակավորումը հավաստող փաստաթուղթ, վերապատրաստման վկայականի պատճենը։ Փաստաթղթերն ուղարկելու կարիք չի առաջանալու, դրանք ուղղակի ներբեռնվելու են կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։ Հրամանը՝ այստեղ