Բացել լրահոսը Փակել լրահոսը
187107540_2632952907005934_2555978555864552920_n
A A
Հասարակություն

Ձորը գլորված երեխային սանավիացիով տեղափոխել են Երեւան

Սանավիացիան շարունակում է կյանքեր փրկել ❗️
 
Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, ով ցած է ընկել ձորից ու ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ, նյարդաբանական խնդիրներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն։
 
Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
 
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:
 
Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։
 
Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ։
Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակը։