Բացել լրահոսը Փակել լրահոսը
188136815_969867417097791_6755791447486161677_n
A A
Հասարակություն

ՌԴ դեսպանը Տավուշում է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը և գյուղատնտեսությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:

Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան: