Բացել լրահոսը Փակել լրահոսը
epJPcCQimnwyhkEM
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ես ջնջելու կողմնակիցը չեմ»․ մի քանի ժամով խորհրդային բակում (տեսանյութ)

Պիոներական տողան, համերգային ծրագիր երեխաների կատարմամբ, բակային խաղեր ու հյուրասիրություն:

Թանգարանների միջազգային օրվա առիթով Կարեն Դեմիրճյանի թանգարանը ամառային ցուցասրահում ներկայացրեց «Մեր խորհրդային բակը» խորագրով միջոցառումը:

Քանդակագործ Վիգեն Ավետիսը հիշողությունների գիրկն էր ընկել. «Խորհրդային տարիները ևս մեր պատմությունն է, և այն պետք է հիշենք»: Նրա խոսքով, կարևոր է՝ ինչպես ես ապրում իրականության մեջ: Որպեսզի կառուցես քո գեղեցիկ ու երջանիկ ներկան, պետք չէ անցյալից հրաժարվել: Եղել են դժվար տարիներ, ռեպրեսիայի տարիներ, բայց սա ևս մեր պատմությունն է:

«Ես ջնջելու կողմնակիցը չեմ: Ինչը ջնջենք, պապաս չի եղե՞լ. մամաս չի եղե՞լ: Եղել են: Ես շատ սիրում և հարգում եմ Դեմիրճյանների ընտանիքը: Հարգում այն ինչ կատարել ու կատարում են նրանք: Եկեք չմոռանանք վատը, բայց չհերքենք ու կառուցենք մեր այսօրվա երկիրը: Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա շատ հուզիչ էր: Իսկ ուղերձն այն էր, որ հայը կա, ապրում է: Երեխաները պատասխանատու չեն մեր արած սխալների համար: Եվ նրանք են տերը մեր երկրի»,-ասաց նա: