Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի գործողություններում կա հապաղում. իշխանական պատգամավոր (տեսանյութ)

Բոլոր կողմերից մենք տեսնում ենք գնահատականներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Սյունիքում անպատասխանատվություն են և սադրանք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ ԱԺ-ում, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին և միջազգային հանրության արձագանքին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստին,  պատգամավորն ասում է՝ սա շատ կարևոր է մեզ համար խնդիրը ևս մեկ անգամ ՀԱՊԿ մակարդակում բարձրաձայնելու առումով։

«Բնականաբար, ակնկալում ենք, որ է՛լ ավելի կմեծանա ճնշումը Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մեզ համար կարևոր է կայուն ավտանգային համակարգի ստեղծումը, և այս առումով ՀԱՊԿ նիստից ակնկալիքները մեծ են։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը չի հապաղում իր հայտարարություններում և գործողություններում, պատգամավորը կարճ արձագանքում է՝ ոչ։

Ենգիբարյանը հույս հայտնեց նաև, որ հարցը խաղաղ դիվանագիտական ճանապարհով կհանգուցալուծվի, բայց նաև հավելեց․ «Եթե դիվանագիտական աշխատանքները հաջողություն չտան, պատրաստ ենք այլ միջոցների կիրառմամբ հարցը լուծել»։