Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կամուրջ_«Հաղթանակի»_ArmAg
A A
Պաշտոնական

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մայիսի 17-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է Ռ Պ-ի (ծնված 1997 թ.) ինքնասպանության փորձը: