Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+federer
A A
Սպորտ

Ես պետք է գտնվեի 800-րդ, ոչ թե 8-րդ տեղում. Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի հանրահայտ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ուշագրավ մեկնաբանություն է կատարել պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում 8-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ:

«Կարծում եմ, ինձ օգնեց վարկանիշային աղյուսակի սառեցումը: Ես պետք է գտնվեի 800-րդ հորիզոնականում, որովհետև երկար ժամանակ է հանդես չեմ գալիս, սակայն սառեցման միջոցով դեռ գտնվում եմ առաջին տասբյակում: Դա իհարկե լավ է վիճակահանության պահով, բայց այն ոչինչ չի փոխում: Եթե ծունկս պատրաստ չի 100 տոկոսով, եթե ֆիզիկապես լրիվ պատրաստ չեմ, ապա այնքան էլ լավ տեսք չեմ ունենա մրցումների ժամանակ: Բայց գիտեմ, որ լավ վիճակում հաստատ 800-րդ տեղից բարձր վարկանիշ ունեմ», - մեջբերում է թենիսիստի խոսքերը Tennis Majors կայքը:

Ռոջեր Ֆեդերերը 2020թ Ավստրալիայի բաց առաջնությունից հետո երկու անգամ վիրահատվել էր և ստիպված բաց էր թողել անցած տարվա բոլոր մրցաշարերը: 39-ամյա թենիսիստն այս տարի մասնակցել է միայն Դոհայի մրցաշարին, որտեղ առաջին փուլում պարտվել է Նիկոլոզ Բասիլաշվիլուն: Նա այժմ պատրատվում է Ժնևի մրցաշարին, որը կմեկնարկի հաջորդ շաբաթվա մեջ: